Կիֆոզ. բուժում
21-03-2021
2 րոպե

Կիֆոզի բուժումը կախված է պատճառից և ծանրության աստիճանից:
Դեղեր
Կիֆոզի ժամանակ բժիշկը կարող է խորհուրդ տալ որոշ դեղեր, այդ թվում՝
- ցավազրկող դեղեր. եթե առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկող դեղամիջոցները, այդ թվում՝ Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն), Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նատրիումի նապրոքսեն (Ալեվե) բավարար չեն, բժիշկը կարող է նշանակել ավելի ուժեղ ցավազրկողներ
- օստեոպորոզի դեղեր. ոսկերի ամրապնդման դեղերը կարող են օգնել լրացուցիչ ճնշման կոտրվածքների կանխարգելմանը, որոնք կարող են վատթարացնել առկա կիֆոզը: Ոսկրերի բավար խտությունը պահպանելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ՝ կալցիումով և վիտամին D-ով հարուստ սննդակարգ, ծխախոտից հրաժարում և ալկոհոլի օգտագործման սահմանափակում:
Թերապիա
Ոչ դեղորայքային բուժումները կարող են օգնել կիֆոզի որոշ տեսակների կառավարմանը: Բժիշկը կարող է առաջարկել՝
- վարժանքներ. ձգող կամ մեջքի մկանների գերլարումից առաջացած անհարմարությունները մեղմացնելուն ուղղված վարժությունները կարող են օգնել ողնաշարի ճկունության բարելավմանը և մեջքի ցավերի մեղմացմանը
- օրթոպետիկ կորսետներ. Շոյերմանի հիվանդությամբ երեխաներին մինչև ոսկրային աճի ավարտվելը կարող է առաջարկվել հատուկ (CAD/CAM) կորսետների կրում, որը կարող է օգնել կիֆոզի զարգացման դանդաղեցմանը կամ արգելակմանը
- ֆիզիոթերապիա. որոշ դեպքերում կարող է առաջարկվել Շրոթի մեթոդ՝ ֆիզիոթերապիա սկոլիոզի և դրա հետ կապված ողնաշարային ծռումների համար։
Վիրահատական և այլ միջամտություններ
Ողնաշարի կորության աստիճանը նվազեցնող վիրահատությունը կարող է ցուցված լինել ծանր կիֆոզների ժամանակ, որոնք ուղեկցվում են ողնուղեղի կամ նյարդարմատների ճնշմամբ կամ ճմլմամբ: Վիրաբույժը կարող է առաջարկել նաև կիֆոպլաստիկա, որի նպատակը վնասված ողն իր մարմնի նախնական բարձրությանը հնարավորինս մոտեցնելն է, որպեսզի դադարեցվի ողնաշարի ձևափոխման զարգացումը և մեղմացվեն ցավերը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022