Շնչառական խնդիրներ. ծանր կիֆոզը կարող է փոքրացնել ձեր կրծքավանդակի շնչառական տարողությունը և ճնշել թողքերը՝ բերելով տարբեր շնչառական խնդիրների:
Ֆիզիկական գործունեության սահմանափակում. կիֆոզը կապված է մեջքի մկանների թուլության հետ և կարող է բերել այնպիսի գործերի դժվարացման, ինչպիսիք են քայլելը կամ աթոռից վեր կենալը: Մեջքի դեպի առաջ հարկադրական խորարհված դիրքը դժվարացնում է վեր նայելը կամ ավտոմեքենա վարելը: Այն կարող է պառկելիս առաջացնել ցավեր կամ ուժգնացնել առկա ցավերը:
Մարսողական խնդիրներ. ծանր կիֆոզը կարող է ճնշել մարսողական խողովակը՝ առաջացնելով տարբեր խնդիրներ, օրինակ՝ թթվային ռեֆլյուքս կամ կլման դժվարացում (դիսֆագիա):
Կեցվածքի խնդիրներ. կիֆոզով մարդիկ, հատկապես՝ անչափահասները կարող են հոգեբանական ծանր ապրումներ ունենալ տարօրինակ կեցվածքի կամ մշտապես կորսետներ կրելու պատճառով: Մեծ տարիքով մարդկիկ անհարմար կեցվածքի պատճառով կարող են մեկուսանալ շրջապատից:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։