Գրադարան

Կիֆոզ. ախտորոշում

Կիֆոզ. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ձեր բժիշկը սովորաբար մանրակրկիտ ֆիզիկական քննություն (բուժզննում) կանցկացնի՝ ներառյալ ձեր հասակը ստուգելը:

Ձեզ կարող են խնդրել գոտկատեղից առաջ թեքվել, մինչ բժիշկը կողքից դիտում է ձեր ողնաշարը: Կարող եք նաև նյարդաբանական հետազոտություն անցնել՝ ստուգելու ձեր ռեֆլեքսները և մկանային ուժը:

Բժիշկը նաև կարող է նշանակել որոշ գործիքային հետազոտություններ:

  • Ռենտգեն կամ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). ռենտգենը կարող է որոշել կորության աստիճանը և հայտնաբերել ողերի ձևափոխումները (դեֆորմացիաները): ԿՏ սքանավորումը կարող է առաջարկվել, եթե ձեր բժիշկը ցանկանում է տեսնել ավելի մանրամասն պատկերներ:
  • Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). օգտագործելով ռադիոալիքներ և ուժեղ մագնիսական դաշտ, ՄՌՏ-ները կարող են հայտնաբերել ձեր ողնաշարի վարակը կամ ուռուցքը:
  • Նյարդի հետազոտություններ. եթե դուք զգում եք թմրածություն կամ մկանային թուլություն, ձեզ կարող են անհրաժեշտ լինել թեստեր՝ որոշելու, թե որքան լավ են նյարդային ազդակները փոխանցվում ձեր ողնուղեղի և ձեր վերջույթների միջև:
  • Ոսկրի խտության թեստեր (դենսիտոմետրիա). ցածր խտության ոսկորը կարող է վատթարացնել կիֆոզը և հաճախ այն կարող է բարելավվել դեղամիջոցներով:

Հոդվածը տեղադրվել է՝ 21-03-2021 վերանայվել է՝ 01-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով