Դեռևս պարզ չէ, թե ինչն է առաջացնում շրթունքի քաղցկեղ:
Ընդհանուր առմամբ, քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ բջիջների ԴՆԹ-ում զարգանում են փոփոխություններ (մուտացիաներ): Բջջի ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ, որոնք բջջին ասում են, թե ինչ անել: Փոփոխությունները հրահանգում են բջջին, որ սկսի անվերահսկելի կերպով բազմանալ և շարունակի ապրել, երբ առողջ բջիջները մահանում են: Կուտակվող քաղցկեղային բջիջները ձևավորում են ուռուցք, որը կարող է սերտաճել և ոչնչացնել օրգանիզմի նորմալ հյուսվածքները:
Ռիսկի գործոններ
Շրթունքների քաղցկեղի ռիսկը մեծացնող գորոծնները կարող են ներառել հետևյալը՝
- ցանկացած տեսակի ծխախոտի օգտագործում, ներառյալ գլանակը, սիգարը, ծխամորճը, ծամելու և քիթը քաշվող ծխախոտը և այլն
- բաց գույնի մաշկ
- շուրթերի վրա արևի ճառագայթների չափազանց մեծ ազդեցություն
- թուլացած իմունային համակարգ:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024