Շրթունքների քաղցկեղն ախտորոշելիս հաճախ օգտագործվում են հետևյալ հետազոտություններն ու միջամտությունները:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). բուժզննման ընթացքում ձեր բժիշկը կուսումնասիրի ձեր շրթունքները, բերանը, դեմքը և պարանոցը՝ քաղցկեղի նշաններ գտնելու համար: Բժիշկը նաև ձեզ կհարցնի ձեր գանգատների և ախտանիշների մասին:
- Լաբորատոր հետազոտման համար հյուսվածքային փոքր նմուշի հեռացում. բիոպսիայի ընթացքում ձեր բժիշկը կհեռացնի հյուսվածքային փոքր նմուշ, որը կուղարկի լաբորատոր հետազոտության: Լաբորատոր բժիշկը, ով ուսումնասիրում է հյուսվածքները (ախտաբան կամ պաթոլոգ) կարող է հաստատել, թե արդյոք առկա է քաղցկեղ, ինչպես նաև որոշել քաղցկեղի տեսակը և ագրեսիվության մակարդակը, որն առկա է քաղցկեղի բջիջներում:
- Պատկերային հետազոտություններ. պատկերային հետազոտությունները կարող են օգնել պարզելու, թե արդյոք քաղցկեղը տարածվել է շրթունքից այն կողմ: Այս հետազոտություններից են համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ), մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) կամ պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ):
Հոդվածը հրապարակվել է՝ 14-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024