Շրթունքների քաղցկեղն առաջանում է դրանց մաշկի վրա:
Շրթունքների քաղցկեղը կարող է զարգանալ վերին կամ ստորին շրթունքի երկայնքով ցանկացած հետվածում, սակայն առավել հաճախ հանդիպում է ստորին շրթունքի վրա: Շրթունքների քաղցկեղը համարվում է բերանի կամ բերանի խոռոչի (օրալ) քաղցկեղի մի տեսակ։
Շրթունքների քաղցկեղի մեծ մասը տափակբջջային կարցինոմա է, որը նշանակում է, որ դրանք սկսվում են մաշկի միջին և արտաքին շերտերի բարակ, հարթ բջիջներից, որոնք կոչվում են տափակ (սքվամոզ) բջիջներ:
Շրթունքների քաղցկեղի ռիսկի գործոնները ներառում են արևի ավելորդ ազդեցությունը և ծխախոտի օգտագործումը: Դուք կարող եք նվազեցնել շուրթերի քաղցկեղի ռիսկը՝ պաշտպանելով ձեր դեմքը արևից գլխարկով կամ արևապաշտպան քսուկով և թողնելով ծխելը:
Շրթունքների քաղցկեղի բուժումը սովորաբար ներառում է քաղցկեղը հեռացնելու վիրահատություն: Փոքր քաղցկեղի դեպքում վիրահատությունը կարող է լինել աննշան միջամտությունը, որը նվազագույն ազդեցություն կունենա ձեր արտաքինի վրա:
Շրթունքների ավելի մեծ քաղցկեղի դեպքում կարող է առաջանալ ավելի լայնածավալ վիրահատության անհրաժեշտություն: Մանրակրկիտ պլանավորումը և վերականգնողական միջոցները (ռեկոնստրուկցիա) կարող են պահպանել ձեր նորմալ ուտելու և խոսելու ունակությունը, ինչպես նաև վիրահատությունից հետո ստանալ բավարար արտաքին տեսք:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024