Առողջական խնդիրներ
Լիպոմա

1 րոպե
Լիպոմաները դանդաղ աճող ճարպային ուռուցքներ են, որոնք ավելի հաճախ տեղակայվում են մաշկի և մկանային շերտի միջև:
Լիպոման զգացվում է որպես փափուկ և սովորաբար ոչ լարված գոյացություն, որը մատի թեթև սեղմելով հեշտությամբ շարժվում է։ Լիպոմաները սովորաբար հայտնաբերվում են միջին տարիքում (մարդկանց շուրջ 2%-ն ունի լիպոմա): Որոշ մարդիկ կարող են ունենալ մեկից ավելի լիպոմաներ: Երբեմն որոշ մարդիկ կարող են ունենալ բազմաթիվ լիպոմաներ, օրինակ՝ հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդությունների ժամանակ, ինչպիսին է ընտանեկան բազմակի լիպոմատոզը:
Լիպոմաները կարող են հայտնվել ամենուրեք, որտեղ ունեք ճարպային բջիջներ, սակայն ավելի հաճախ աճում են պարանոցի, կրծքավանդակի, մեջքի, ուսերի, ձեռքերի և ազդրերի ենթամաշկային ճարպաբջջանքում: Երբեմն լիպոմաները կարող են ունենալ ավելի խորը տեղակայում և տեղյակ չլինեք դրանց գոյության մասին:
Լիպոմաների առաջացման պատճառը հաճախ անհայտ է, սակայն որոշ ընտանիքներ ունեն այս «ճարպագնդներն» ունենալու ժառանգական հակում:
Լիպոման բարորակ է, այսինքն՝ քաղցկեղ չէ և սովորաբար անվնաս է: Ընդհանուր առմամբ բուժման կարիք չկա, սակայն, եթե լիպոման դառնում է անհանգստացնող, ցավոտ կամ մեծացող, կարող է առաջանալ վիրահատական հեռացման կարիք:
Լիպոմայի դեպքում չկա քաղցկեղի զարգացման ռիսկ:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-05-2020 վերանայվել է՝ 26-12-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: