Գրադարան
Լիպոմա. ախտորոշում

1 րոպե
Լիպոմաներն ախտորոշվում են ֆիզիկական քննության (բուժզննման) հիման վրա:
Այնուամենայնիվ, լիպոմայի ախտորոշումը հաստատելու համար ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ՝
- լաբորատոր թեստի համար ուռուցքից փոքր հյուսվածքային նմուշի հեռացում (բիոպսիա)
- ռենտգեն կամ այլ պատկերային հետազոտություն, օրինակ՝ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) կամ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), եթե լիպոման մեծ է, ունի անսովոր բնույթ կամ ենթամաշկային բջջանքից ավելի խոր ընկած տեղակայում:
Խիստ հազվադեպ լիպոմային նմանվող ուռուցքը իրականում կարող է լինել քաղցկեղի տեսակներից մեկը, որը կոչվում է լիպոսարկոմա: Լիպոսարկոման ճարպային հյուսվածքի քաղցկեղային ուռուցք է, որն աճում է արագորեն, չունի լիպոմային բնորոշ շարժունակություն և սովորաբար ցավոտ է: Սովորաբար ՄՌՏ կամ ԿՏ սքան նշանակվում է, եթե ձեր բժիշկը կասկածում է լիպոսարկոմա:
Հոդվածը տեղադրվել է՝ 23-05-2021 վերանայվել է՝ 07-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: