անմիջապես մաշկի տակ են. ավելի հաճախ լիպոմաներ առաջանում են պարանոցի, ուսերի, մեջքի, որովայնի, ձեռքերի և ազդրերի մակերեսներին
փափուկ և շոշափելիս շարժուն են. մատի թեթև սեղմումից լիպոման հեշտությամբ շարժվում են
սովորաբար փոքր են. տիպիկ դեպքերում լիպոմաներն աճում են դանդաղորեն և ունեն 5 սմ-ից փոքր տրամագիծ, սակայն կարող են աճել և դառնալ ավելի մեծ՝ 5-10 սմ (հսկա լիպոմաներ)
երբեմն ցավոտ են. լիպոմաները կարող են ցավ պատճառել, եթե աճում և ճնշում են մոտակա նյարդերը կամ պարունակում են բազմաթիվ արյունատար անոթներ:
Ե՞րբ դիմել բժշկին
Լիպոման հազվադեպ է դառնում լուրջ առողջական խնդիր: Սակայն, եթե ձեր մարմնի որևէ շրջանում նկատում եք ուռուցք կամ այտուցվածություն, այցելեք և ցույց տվեք բժշկին:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։