Գրադարան
Լիպոմա. բուժում

1 րոպե
Սովորաբար լիպոման բուժման կարիչ չունի:
Այնուամենայնիվ, եթե լիպոման անհանգստացնում է, ցավոտ է կամ մեծանում է, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ հեռացվի: Մարմնի տեսանելի շրջանների լիպոմաները կարող են նաև հեռացվել զուտ գեղագիտական (կոսմետիկ) նպատակով:
- Վիրահատական հեռացում. լիպոմաների մեծ մասը հեռացվում է վիրահատական հեռացմամբ: Վիրահատությունից հետո կրկնությունները տարածված չեն (1-2% դեպքերում): Հնարավոր կողմնակի ազդեցություններից են սպիացումը և կապտուկը: Նվազագույն հատում կոչվող տեխնիկան կարող է նվազեցնել սպիական փոփոխությունը:
- Լիպոսակցիա. այս բուժումն օգտագործում է ասեղ և մեծ ներարկիչ, որով արտածծվում է ճարպային կուտակումը:
Հոդվածը տեղադրվել է՝ 23-05-2021 վերանայվել է՝ 07-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: