Բերանի կամ բերանի խոռոչի քաղցկեղը ձևավորվում է, երբ շրթունքների կամ բերանի խոռոչի բջիջներում զարգանում են ԴՆԹ-ի փոփոխություններ (մուտացիաներ):
Բջջի ԴՆԹ-ն պարունակում է բջիջների գործունեության վերաբերյալ հրահանգներ: Մուտացիաները բջիջներին հրահանգում են շարունակել աճել և կիսվել, երբ առողջ բջիջներն արդեն մահանում են: Քաղցկեղային բջիջները կուտակվում են և կարող են ձևավորել ուռուցք: Ժամանակի ընթացքում դրանք կարող են տարածվել բերանի ներսում և գլխի և պարանոցի կամ մարմնի այլ մասերի վրա:
Բերանի քաղցկեղներն առավել հաճախ սկսվում են տափակ, բարակ բջիջներից (տափակբջիջային կամ սքվամոզ), որոնք ծածկում են ձեր շրթունքները և բերանի խոռոչը: Բերանի խոռոչի քաղցկեղների մեծ մասը տափակբջջային կարցինոմաներ են:
Դեռևս մնում է անհասկանալի է, թե ինչն է առաջացնում տափակ բջիջների մուտացիաները, որոնք էլ հանգեցնում են բերանի քաղցկեղի: Սակայն, բժիշկները հայտնաբերել են մի շարք գործոններ, որոնք կարող են մեծացնել բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Ռիսկի գործոններ
Բերանի քաղցկեղի ռիսկը մեծացնող գործոններից են՝
- ցանկացած տեսակի ծխախոտի օգտագործում, ներառյալ գլանակները, սիգարները, ծխամորճերը, ծամելու ծխախոտը և այլն
- ալկոհոլի շատ օգտագործում
- շրթունքների վրա արևի չափազանց մեծ ազդեցություն
- սեռական ճանապարհով փոխանցվող վիրուս, որը կոչվում է մարդու պապիլոմավիրուս (HPV)
- թուլացած իմունային համակարգ:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-11-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024