Բերանի կամ բերանի խոռոչի քաղցկեղը կանխելու որևէ ապացուցված միջոց չկա:
Այնուամենայնիվ, դուք կարող եք նվազեցնել ձեր բերանի քաղցկեղի ռիսկը, եթե հետևեք այս խորհուրդներին:
- Դադարեցրեք ծխախոտի օգտագործումը կամ մի՛ սկսեք այն․ եթե օգտագործում եք ծխախոտ, դադարեցրեք այն: Եթե չեք օգտագործում ծխախոտ, երբեք մի՛ սկսեք: Ծխախոտի օգտագործումը, լինի դա ծխելու կամ ծամելու ձևով, ձեր բերանի բջիջները ենթարկում է քաղցկեղ առաջացնող վտանգավոր քիմիական նյութերի ազդեցությանը:
- Եթե ընտրում եք ալկոհոլ օգտագործելը, արդեք դա միայն չափավոր քանակներով․ մշտապես ալկոհոլի չափից ավելի օգտագործումը կարող է գրգռել ձեր բերանի բջիջները՝ դարձնելով դրանք ավելի խոցելի բերանի քաղցկեղի նկատմամբ: Եթե օգտագործում եք ալկոհոլ, արդեք դա քիչ քանակներով: Առողջ չափահասների համար սա նշանակում է օրական մինչև մեկ չափաբաժին՝ բոլոր տարիքի կանանց և 65 տարեկանից բարձր տղամարդկանց համար, և օրական մինչև երկու չափաբաժին՝ 65 տարեկան և ավելի երիտասարդ տղամարդկանց համար:
- Խուսափեք ձեր շրթունքների վրա արևի ճառագայթների ավելորդ ազդեցությունից․ պաշտպանեք ձեր շրթունքների մաշկն արևից՝ հնարավորության դեպքում մնալով ստվերի տակ: Հագեք լայնեզր գլխարկ, որն արդյունավետորեն արևից պաշտպանում է ձեր ամբողջ դեմքը, ներառյալ՝ ձեր շրթունքները: Ըստ անհրաժեշտության, կիրառեք շրթունքների արևապաշտպան միջոցներ:
- Պարբերաբար այցելեք ձեր ատամնաբույժին․ որպես սովորական ատամնաբուժական զննման մի մաս, խնդրեք ձեր ատամնաբույժին ստուգել ձեր ամբողջ բերանը ոչ նորմալ տարածքների կամ գոյացությունների համար, որոնք կարող են վկայել բերանի քաղցկեղի կամ նախաքաղցկեղային փոփոխությունների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-11-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024