Սուր գերձգումները կարող են պատճառվել որևէ իրադարձությամբ, օրինակ՝ ծանրություն բարձրացնելիս մարմնի սխալ մեխանիկա։
Քրոնիկ մկանային ձգվածություն կարող է զարգանալ կրկնակի վնասվածքների պատճառով, երբ դուք գերլարում եք ձեր որևէ մկանը՝ շարունակաբար կրկնելով նույն շարժումը։
Ռիսկի գործոններ
Կոնտակտային մրցաձևերին մասնակցելը, ինչպիսիք են ֆուտբոլը, ամերիկյան ֆուտբոլը, հոկեյը, բռնցքամարտը կամ ըմբշամարտը, կարող են մեծացնել մկանային գերձգման ձեր ռիսկը։
Կախված մարզաձևից, մարմնի որոշակի շրջաններ մկանային ձգվածության նկատմամբ ավելի խոցելի են, քան այլ շրջաններ։ Ահա որոշ օրինակներ։
- Ոտքեր և կոճեր. այն մարզաձևերը, որոնք պահանջում են կտրուկ մեկնարկ (արագացում) և ցատկեր, ինչպիսիք են արգելավազքը և բասկետբոլը, կարող են գերձգել ձեր կոճի ջլերը, մասնավորապես՝ Աքիլեսյան գարշապարը։
- Ձեռքեր (դաստակներ). բռնում պահանջող մարզաձևերը, ինչպիսիք են մարմնամարզությունը կամ գոլֆը, կարող են մեծացնել դաստակի մկանային ձգվածության ռիսկը։
- Արմունկներ. արմնկային գերձգումների պատճառը հաճախ նետում և ռակետի օգտագործում պահանջող մարզաձևերն են (նիզակի, սկավառակի կամ գնդի նետում, թենիս և այլն):
Հոդվածը հրապարակվել է՝ 09-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024