Մկանային ձգվածությունը կամ գերձգումը (растяжение) մկանի կամ մկանը ոսկորին կապող շարակցական հյուսվածքի՝ ջլի վնասվածք է։
Թեթև վնասվածքները կարող են միայն առաջացնել մկանի կամ ջլի ձգվածություն, մինչդեռ ավելի ծանր վնասվածքները կարող են հանգեցնել այս հյուսվածքների մասնակի կամ ամբողջական պատռվածքների։
Մկանների ձգվածությունը, որոնց երբեմն անվանում են ձգված մկաններ, հաճախ առաջանում են գոտկային շրջանում և ազդրի ետնամասում (ծնկոսկրի կապան)։
Ջլերի և կապանների գերձգումները տարբեր վիճակներ են։ Եթե առաջինը վերաբերվում է մկանի կամ մկանը ոսկորին միացնող ջլի վնասվածքին, ապա երկրորդը ներառում է ոսկորները միմյանց կապող հյուսվածքային խրձերի՝ կապանների վնասվածքը։
Նախնական բուժումը ներառում է հանգիստ, սառույցը, սեղմումը (կոմպրեսիա) և բարձր դիրք։ Թեթև գերձգումները կարող են հաջողությամբ բուժվել տնային պայմաններում, մինչդեռ ծանր դեպքերը երբեմն կարող են պահանջել վնասված հյուսվածքների վիրահատական վերականգնում։
Հոդվածը հրապարակվել է՝ 09-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024