Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում ձեր բժիշկը կստուգի այտուցվածության և ցավոտ կետերի առկայությունը:
Ձեր ցավի տեղը և ուժգնությունը կարող են օգնել, որ բժիշկը որոշի մկանի կամ ջլի վնասման չափն ու բնույթը:
Ավելի ծանր վնասվածքների դեպքում, երբ մկանը կամ ջիլն ամբողջությամբ պատռվել են, ձեր բժիշկը կարող է վնասվածքի հատվածում տեսնել կամ շոշափել առաջացած դեֆեկտը: Գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա) հաճախ կարող է օգնել փափուկ հյուսվածքների վնասվածքների մի քանի տարբեր տեսակների տարբերակմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024