Գրադարան
Մկանային դիստրոֆիա. պատճառներ

1 րոպե
Որոշակի գեներ ներգրավված են մկանաթելերը պաշտպանող սպիտակուցների արտադրության մեջ:
Մկանային դիստրոֆիան զարգանում է, երբ այդ գեներից մեկնումեկը թերի է:
Մկանային դիստրոֆիայի յուրաքանչյուր ձև առաջանում է հիվանդության այդ տեսակին հատուկ գենետիկական մուտացիայով: Ընդ որում, այս մուտացիաների մեծ մասը ժառանգական է:
Ռիսկի գործոններ
Մկանային դիստրոֆիան առաջանում է երկու սեռերի և բոլոր տարիքի և ռասայի մարդկանց մոտ: Այնուամենայնիվ, ամենատարածված տեսակը՝ Դյուշենը, սովորաբար հանդիպում է երիտասարդ տղաների շրջանում: Մկանային դիստրոֆիայի ընտանեկան պատմություն ունեցող մարդիկ ունեն հիվանդության զարգացման կամ երեխաներին փոխանցելու ավելի բարձր ռիսկ:
Հոդվածը տեղադրվել է՝ 04-07-2023 վերանայվել է՝ 05-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: