Գրադարան

Մկանային դիստրոֆիա. բարդություններ

Մկանային դիստրոֆիա. բարդություններ

Time Read 1 րոպե

Տարածուն մկանային թուլության բարդությունները ներառում են հետևյալը։

  • Քայլքի դժվարություն. մկանային դիստրոֆիա ունեցող որոշ մարդիկ, ի վերջո, անվասայլակ օգտագործելու կարիք են ունենում:
  • Ձեռքերի օգտագործման հետ կապված դժվարություններ. առօրյա գործունեությունը կարող է ավելի բարդանալ, եթե ախտահարվում են ձեռքերի և ուսագոտու մկանները:
  • Հոդերի շուրջ մկանների կամ ջլերի կարճացում (կոնտրակտուրներ). կոնտրակտուրաները կարող են էլ ավելի սահմանափակել շարժունակությունը:
  • Շնչառական խնդիրներ. արտահայտված թուլությունը կարող է ազդել շնչառությանը մասնակցող մկանների վրա: Մկանային դիստրոֆիա ունեցող մարդիկ, ի վերջո, կարող են շնչառական օժանդակող սարքի (օդափոխիչի) օգտագործման կարիք զգալ, սկզբում՝ գիշերը, սակայն հնարավոր է, որ նաև՝ ցերեկը:
  • Կորացած մեջք (սկոլիոզ). թուլացած մկանները կարող են ի վիճակի չլինել, որ ուղիղ պահեն ողնաշարը:
  • Սրտի հետ կապված խնդիրներ. մկանային դիստրոֆիան կարող է նվազեցնել սրտամկանի կծկման արդյունավետությունը:
  • Կլման խնդիրներ. եթե ախտահարվում են կլման գործընթացին մասնակցող մկանները, կարող են զարգանալ սնուցման խնդիրներ և ասպիրացիոն թոքաբորբ: Նման իրավիճակում կարող է առաջանալ սնուցող խողովակով (զոնդ) սնուցման անհրաժեշտություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-07-2023 վերանայվել է՝ 05-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով