Հետևյալ սովորույթները կարող են օգնել եղունգների սնկախտի (օնիխոմիկոզ) կամ կրկնակի վարակների և դեպի եղունգներ տարածվող մարզիկի ոտնաթաթի (ոտնաթաթի էպիդերմոֆիտիա) առաջացման կանխարգելմանը:
- Պահեք ձեր եղունգները մաքուր և չոր։ Պարբերաբար լվացեք ձեր ձեռքերն ու ոտնաթաթերը։ Լվացեք ձեր ձեռքերը վարակված եղունգին դիպչելուց հետո: Լավ չորացրեք, քսեք ոտնաթաթերի հակասնկային փոշի և խոնավացրեք ձեր եղունգները։ Մտածեք եղունգներն ամրացնող միջոցներ կիրառելու մասին, որոնք կարող են օգնել եղունգների և կուտիկուլների (մահիկների) ամրապնդմանը (մաշկային շերտի վերին մասը, որը բարձրանում է եղունգի վրա):
- Պահեք ձեր եղունգները միշտ կտրված։ Կտրեք եղունգները եզրին զուգահեռ, եզրերը հարթեցրեք խարտոցով և հեռացրեք խտացած հատվածները: Յուրաքանչյուր օգտագործումից հետո ախտահարեք ձեր եղունգները կտրող մկրատը կամ սարքը: Երբ ձեր եղունգները երկարում են, ավելի շատ տեղեր են ստեղծում սնկիկների աճի համար:
- Հագեք ներծծող գուլպաներ կամ փոխեք գուլպաները օրվա ընթացքում, հատկապես, եթե դրանք խոնավացել են:
- Ընտրեք «շնչող» նյութերից (բնական հումքից) կարված կոշիկներ:
- Դեն նետեք հին կոշիկները կամ մինչև օգտագործելը մշակեք դրանք ախտահանիչներով կամ հակասնկային փոշիներով:
- Կրեք ոտնամաններ լողավազանի տարածքներում և հանդերձարաններում:
- Ընտրեք եղունգների խնամքի այնպիսի սրահ, որն օգտագործում է մանրէազերծված մատնահարդարման գործիքներ յուրաքանչյուր հաճախորդի համար: Կամ ախտահանեք այն գործիքները, որոնք օգտագործում եք տնային պեդիկյուրի համար:
- Հրաժարվեք եղունգները փայլացնելուց (պոլիշ) և արհեստական եղունգներից:
- Եթե ունեք մարզիկի ոտնաթաթ, բուժեք այն որևէ հակասնկային միջոցով:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024