Հաճախ, դուք կարող եք ինքներդ զբաղվել ձեր եղունգների սնկային վարակի բուժմամբ տնային պայմաններում:
- Փորձեք եղունգների հակասնկային սովորական նրբաքսուքներ (կրեմներ) և քսուքներ. այս նպատակի համար առկա են մի քանի ապրանքատեսակներ, ինչպիսն է Տերբինաֆինը (Լամիզիլ)։ Եթե ձեր եղունգների մակերեսին նկատում եք սպիտակ բծեր կամ հաստացած շրջաններ, հեռացրեք դրանք խարտոցով, թրջեք եղունգները ջրով, որից հետո չորացրեք և քսեք բուժիչ նրբաքսուք կամ լոսյոն: Նույնիսկ եթե սա վերացնում է ձեր ախտանիշները, շատ հավանական է, որ վարակը կրկնվի:
- Կտրեք և բարակացրեք ձեր եղունգները. սա օգնում է նվազեցնել ցավը՝ թուլացնելով եղունգների վրա ճնշումը: Բացի այդ, եթե դա անեք նախքան հակասնկային միջոց կիրառելը, դեղամիջոցը կարող է հասնել եղունգի ավելի խորը շերտեր:
Նախքան եղունգները կտրելը կամ դրանց հաստացած շրջանները բարակացնելը, կարող եք օգտագործել միզանյութ պարունակող փափկացնող նրբաքսուք: Ոտնաթաթի խնամքի համար դիմեք ձեր բժշկին, եթե ունեք այնպիսի հիվանդություն, որն առաջացնում է ձեր ոտնաթաթերում արյան հոսքի թուլացում:
Այլընտրանքային բժշկություն
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ բիոտին կոչվող սննդային հավելումը կարող է օգնել թույլ կամ փխրուն եղունգների ամրապնդմանը: Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ունեք հարցեր կամ մտահոգություններ, թե արդյոք դա ճիշտ է ձեզ համար:
Որոշ հետազոտություններ նաև ցույց են տալիս, որ թեյի ծառի յուղն ունի հակասնկային ազդեցություն: Այն հաճախ օգտագործվում է եղունգների սնկախտի բուժման համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024