Եղունգների սնկախտի կամ օնիխոմիկոզի ախտանիշները հեշտ ճանաչելի են:
Սնկիկներով վարակված եղունգը կամ եղունգները դառնում են՝
- հաստացած կամ կոպտացած
- գունազրկված
- փխրուն, փշրվող, ճաքող կամ կոտրվող
- ձևափոխված (տձևացած)
- եղունգների մահճակալից (հիմքից) առանձնացված
- սուր և տհաճ հոտով:
Եղունգների սնկիկները կարող են ախտահարել ձեռքերի եղունգները, սակայն ոտքերի եղունգների սնկախտն ավելի տարածված է:
Ե՞րբ դիմել բժշկին
Դուք կարող եք դիմել ձեր բժշկին, եթե տնային բուժումները չեն օգնում, և եղունգը գնալով գունաթափվում է, հաստանում կամ ձևափոխվում է: Նաև խոսեք ձեր բժշկի հետ, եթե ունեք՝
- շաքարային դիաբետ և կարծում եք, որ ձեզ մոտ զարգացել է եղունգների սնկախտ
- եղունգների շուրջ արյունահոսություն
- եղունգների շուրջ այտուց կամ ցավ
- քայլելու հետ կապված դժվարություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024