Որպես ախտանիշ, սրտխառնոցը կարող է ի հայտ գալ ամենատարբեր հիվանդությունների և վիճակների դեպքում, որոշ դեպքեում հանդիսանալով դրանց վաղ ախտանիշներից մեկը:
Մենք կներկայացնենք սրտխառնոցի ամենատարածված պատճառները, և այս ցանկն ամբողջական չէ:
Սրտխառնոցը երեխաների մոտ
Երեխաների մոտ սովորաբար սրտխառնոց առաջանում է վիրուսային վարակների, սննդային թունավորման, ալերգիայի (օրինակ՝ կաթից) և ջերմության ժամանակ, երբեմն նաև՝ շատ սնունդ ստանալիս կամ անդադար հազալիս:
Սրտխառնոցը չափահաս մարդկանց մոտ
Չափահաս մարդկանց մոտ սրտխառնոցն ավելի հաճախ զարգանում է հետևյալ պատճառներից՝
- գաստրոէնտերիտներ
- հղիություն
- միգրեն
- լաբիրինթիտ
- ծովային հիվանդություն
- որոշ դեղերի ընդունում
- ալկոհոլի մեծ քանակների ընդունում (ալկոհոլային թունավորում)
- աղիքային անանցանելիություն (խցանում)
- լեղապարկի քարեր և բորբոքում (խոլեցիստիտ)
- քաղցկեղի դեմ բուժում (քիմիոթերապիա, ճառագայթային բուժում)։
Սրտխառնոցը նաև կարող է ուղեկցել տարբեր տեղակայման ուժեղ ցավերին, սկսվել գանգուղեղային տրավմայից կամ մեծ հուզական սթրեսից հետո։
Սրտխառնոցը հղիների մոտ
Բազմաթիվ հղի կանայք կարող են սրտխառնոց նշել հղիության առաջին եռամսյակում (հղիության առաջին 12 շաբաթ)։
Իմացե՛ք ավելին հղիության սրտխառնոցի մասին:
Ռիսկի գործոններ
Սրտխառնոցի ռիսկի գործոնները սովորաբար կապված են այս ախտանիշն առաջացնող հիվանդության կամ վիճակի նույն գործոնների հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2024
Վերջին վերանայում՝ 29-04-2024