Եթե սրտխառնոցի դրվագները հաճախակի են, ճիշտ կլինի հեռու մնալ այնպիսի բաներից, որոնք կարող են առաջացնել այս զգացումը՝ սուր հոտեր, յուղոտ, կծու և դժվարամարս մթերքներ:
Փորձեք սնունդ ընդունել այն դեպքում, երբ սրտխառնոցը մեղմացել է և ձեր ստամոքսը դատարկ մի՛ պահեք: Նման դեպքերում փորձեք քիչ քանակներով ոչ գրգռիչ սնունդ:
Շատ կարևոր է, որ չդադարեցնեք ջուր և հեղուկներ ընդունելը, քանի որ ջրազրկումն ինքը կարող է առաջացնել սրտխառնոց: Ջուրը և սնունդն ընդունեք իրարից առանձին:
Աշխատեք ձեզ հանգիստ պահել, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և պառկած կամ նստած վիճակից կտրուկ ոտքի կանգնելուց:
Ավտոմեքենայում սրտխառնոցի զգացումը կանխարգելելու համար նստեք դեմքով մեքենայի շարժման ուղղությամբ և մի՛ փորձեք կարդալ, զբաղվել ձեր սմարթֆոնով կամ դուրս նայել:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2024
Վերջին վերանայում՝ 29-04-2024