Սրտխառնոցը հիվանդություն չէ, այլ ախտանիշ, որը սովորաբար ի հայտ է գալիս փսխումից առաջ, թեև պարտադիր չէ, որ սրտխառնոցին հետևի փսխումը։
Սրտխառնոց և փսխում
Հաճախ սրտխառնոցն ուղեկցվում է փսխման հետ կամ նախորդում դրան:
Եթե առկա են փսխումներ, շատ կարևոր է, որ կանխվի ջրազրկումը: Նման դեպքերում առաջին քայլը փոքր չափաբաժիններով, սակայն հաճախակի սովորական մաքուր ջուր խմելն է:
Իմացե՛ք ավելին փսխման մասին:
Ե՞րբ դիմել բժշկին
Սրտխառնոցի դեպքերի մեծ մասը որևէ լուրջ պատճառ չունի և, սովորաբար, ինքնուրույն անհետանում է: Դիմեք ձեր բժշկին, եթե սրտխառնոցները դարձել են շարունակական կամ սովորական տնային միջոցներով չեն վերանում:
Դիմեք շտապ օգնության, եթե սրտխառնոցի նշաններն ուղեկցում են կրծքավանդակի շրջանի ցավերին, շփոթվածությանը, տենդին, պարանոցի կարկամությանը (պարանոցի մկանների ռիգիտություն), տեսողության խանգարումներին, ստամոքսի շրջանի ուժեղ ցավերին կամ ուժեղ գլխացավերին: Նկատի ունեցեք, որ սրտխառնոց և փսխում կարող է առաջացնել նաև սրտամկանի ինֆարկտը:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2024
Վերջին վերանայում՝ 29-04-2024