Նեյրոդերմիտի հստակ պատճառը հայտնի չէ: Այն կարող է հրահրվել ինչ-որ բանով, որը գրգռում է մաշկը, օրինակ՝ կիպ հագուստ կամ մլակի խայթոց:
Որքան շատ եք քորում, այնքան քորը սաստկանում է:
Երբեմն նեյրոդերմիտն ուղեկցվում է մաշկային այլ հիվանդություններով, ինչպիսիք են չոր մաշկը, ատոպիկ դերմատիտը (էկզեմա) կամ փսորիազը: Սթրեսն ու անհանգստությունը նույնպես կարող են խթանել քորը:
Ռիսկի գործոններ
Նեյրոդերմիտի ռիսկը կարող են մեծացնել հետևյալ գործոնները:
- Տարիք. վիճակն առավել տարածված է 30-ից 50 տարեկան մարդկանց շրջանում:
- Այլ մաշկային հիվանդություններ. մարդիկ, ովքեր ունեն կամ ունեցել են մաշկային այլ խնդիրներ, ինչպիսիք են ատոպիկ դերմատիտը կամ փսորիազը, ավելի հավանական է, որ ունենան նեյրոդերմիտ:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). մարդիկ, ում արյունակից հարազատներն ունեն կամ ունեցել են եղնջացան, մանկական էկզեմա կամ ասթմա, ավելի հավանական է, որ ունենան նեյրոդերմիտ:
- Տագնապային խանգարումներ. անհանգստությունն ու հուզական սթրեսը կարող են նպաստել նեյրոդերմիտի զարգացմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024