Նեյրոդերմիտի բուժումը կենտրոնանում է քորի վերահսկման, քերծվածքների կանխարգելման և հիմքում ընկած պատճառների վերացման վրա:
Նույնիսկ հաջող բուժման դեպքում վիճակը հաճախ կրկնվում է: Ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ բուժումներից մեկը կամ մի քանիսը:
- Քորի դեմ նրբաքսուքներ (կրեմ). եթե կորտիկոստերոիդային նրբաքսուքը չի օգնում, ձեր բժիշկը կարող է նշանակել ավելի ուժեղ կորտիկոստերոիդային կամ ոչ ստերոիդային հակաքորային միջոց կալցինեուրինի արգելակիչով, օրինակ՝ Տակրոլիմուս (Պրոտոպիկ) կամ Պիմեկրոլիմուս (Էլիդել): Կալցինեուրինի արգելակիչը կարող է օգտակար լինել զգայուն շրջաններում քորը թեթեևացնելու համար, ինչպիսիք են սեռական օրգանները:
- Կորտիկոստերոիդների ներարկումներ. ձեր բժիշկը կարող է կորտիկոստերոիդներ ներարկել անմիջապես ախտահարված մաշկի մեջ: Նման ներմաշկային ներարկումները կարող են օգնել մաշկի ապաքինմանը:
- Քորը թեթևացնող դեղորայք. նեյրոդերմիտով բազմաթիվ մարդկանց ուժեղ հակահիստամիններն օգնում են քորի թեթևացմանը: Այս դեղամիջոցներից որոշները կարող են առաջացնել քնկոտություն և օգնել քնած ժամանակ քորի կախարգելմանը:
- Անհանգստության դեմ դեղամիջոցներ. անհանգստությունն ու սթրեսը կարող են նպաստել նեյրոդերմիտին, ուստի հակատագնապային դեղամիջոցները կարող են օգնել քորի առաջացման կանխարգելմանը:
- Դեղորայքային սպեղանիներ. համառ քորի դեպքում ձեր բժիշկը կարող է առաջարկել, որ փորձեք լիդոկաինային կամ կապսաիցինային մաշկային սպեղանիներ:
- ՕնաբոտուլինումտոքսինA (բոտեքս) ներարկում. այս մեթոդը կարող է օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր այլ բուժումներով հաջողության չեն հասել:
- Լուսային թերապիա (ֆոտոթերապիա). այս մեթոդը նույնպես կարող է առաջարկվել, եթե այլ բուժումները չեն օգնում: Ֆոտոթերապիայի ժամանակ ախտահարված մաշկը ենթրակվում է որոշակի ճառագայթների ազդեցությանը:
- Խոսքային թերապիա. խորհրդատուի հետ զրուցելը կարող է օգնել ձեզ հասկանալու, թե ինչպես ձեր հույզերն ու վարքագիծը կարող են խթանել կամ կանխել քորն ու քորելը: Ձեր խորհրդատուն կարող է առաջարկել, որ փորձեք որոշ վարքագծային մեթոդներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024