Նեյրոդերմիտը մաշկային հիվանդություն է, որը սկսվում է մաշկի վրա քոր առաջացնող բծերից:
Քորելուց այն ավելի շատ քոր է առաջացնում։ Ավելի շատ քորելիս և քերծելիս մաշկը դառնում է կոպիտ և կաշվենման: Կարող են առաջանալ մի քանի քոր առաջացնող շրջաններ, սովորաբար՝ պարանոցի, դաստակների, նախաբազուկների, ոտքերի կամ աճուկի հատվածում:
Նեյրոդերմիտը, որը նաև հայտնի է որպես հասարակ քրոնիկ որքին, կյանքին սպառնացող կամ վարակիչ չէ: Սակայն քորը կարող է այնքան տանջալի լինել, որ խաթարի ձեր քունը, սեռական կյանքը և, ընդհանուր առմամբ, կյանքի որակը:
Նեյրոդերմիտի քոր առաջացնող ցիկլը խախտելը դժվար է, և սա սովորաբար երկարաժամկետ վիճակ է: Այն կարող է մեղմանալ բուժման ընթացքում, բայց ախտանիշները հաճախ վերադառնում են: Բուժումը կենտրոնանում է քորի վերահսկման և քերծվածքի կանխարգելման վրա: Նաև օգտակար կարող է լինել ձեր ախտանիշները վատթարացնող գործոնների հայտնաբերումն ու վերացումը, ինչպիսին է չոր մաշկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024