Գրադարան

Ձվարանի կիստա

Ձվարանի կիստա

Time Read 1 րոպե

Ձվարանային կիստաները ձվարանի ներսում կամ մակերեսին առաջացած հեղուկով լցված խոչոռներ կամ պարկեր են։

Կինն արգանդի երկու կողմերում ունի զույգ ձվարաններ՝ յուրաքանչյուրը նուշի ձևի ու մեծության: Վերարտադրողական տարիքի կնոջ ձվարաններում զարգանում և հասունանում են ձվաբջիջներ (օվա), որոնք ազատվում են դաշտանային ցիկլերի ընթացքում (կոչվում է ձվազատում կամ օվուլյացիա):

Բազմաթիվ կանայք կյանքի որևէ շրջանում ունենում են ձվարանի կիստաներ: Դրանց մեծ մասն անվտանգ է, չի առաջացնում որևէ նշանակալից անհարմարավետություն և առանց բուժման մի քանի ամսվա ընթացքում ինքնուրույն անհետանում է:

Այնուամենայնիվ, ձվարանային կիստաները, հատկապես պատռվելիս կարող են առաջացնել լուրջ գանգատներով ու ախտանիշներով ընթացող և անհետաձգելի բուժում պահանջող ներքին արյունահոսություն: Առողջությունը պաշտպանելու համար խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով անցնել գինեկոլոգիական հետազոտություններ և բժշկից տեղեկանալ հնարավոր լուրջ խնդիրների մասին ահազանգող նշանների մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 14-05-2018 վերանայվել է՝ 07-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով