Skip to content
Ձվարանի կիստա. ախտանիշներ
15-07-2021
1 րոպե

Ձվարանի կիստաների մեծ մասը գանգատներ չի առաջացնում և ինքնուրույն անհետանում է:
Այնուամենայնիվ, մեծ չափերի հասնող ձվարանի կիստան կարող է առաջացնել՝
- կոնքային ցավեր՝ որովայնի ստորին հատվածի կիստայի կողմում բութ կամ սուր ծակող ցավեր (կարող են ուժեղանալ դաշտանի նախօրեին կամ ընթացքում)
- որովայնի լցվածության կամ ծանրության զգացում
- աղիների փքվածություն (փորափքանք կամ մետեորիզմ)
- երբեմն՝ ավելի հաճախ միզելու կարիք, անսովոր հեշտոցային արյունահոսություն կամ սեռական հարաբերությանն ուղեկցող ցավ։
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք՝
- որովայնի կամ կոնքի շրջանի հանկարծակի սուր ցավեր
- ցավեր, որոնք ուղեկցվում են ջերմության բարձրացմամբ կամ փսխումներով:
Եթե ունեք այս նշաններն ու ախտանիշները կամ շոկին բնորոշ վերջույթների սառնություն, կպչուն մաշկ, արագացած շնչառություն, ուշագնացության զգացում կամ խիստ թուլություն, զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Հոդվածը վերանայվել է՝ 15-07-2021