Դաշտանադադարից հետո զարգացող կիստոզ ձվարանային գոյացությունները կարող են լինել քաղցկեղային (չարորակ): Ահա թե ինչու է կարևոր, որ կանոնավոր կերպով այցելեք գինեկոլոգին և անցնեք պարբերաբար հետազոտություններ:
Ձվարանի կիստաների հետ կապված ոչ հաճախ հանդիպող բարդությունները ներկայացվում են ստորև:
Ձվարանի (ոտիկի) ոլորում. մեծացող կիստաները կարող են առաջացնել ձվարանի տեղաշարժ՝ բարձրացնելով վերջինիս ոլորման ռիսկը: Ախտանիշներից են՝ սուր կոնքային ցավերի հանկարծակի սկիզբ, սրտխառնոց և փսխում: Ձվարանի ոլորումը նաև կարող է կրճատել կամ դադարեցնել ձվարանի արյան հոսքը:
Պատռում. պատռված կիստան կարող է առաջացնել սուր ցավեր և ներքին արյունահոսություն: Որքան մեծ է կիստան, այդքան ավելի բարձր է պատռվելու ռիսկը: Կոնքի վրա ազդող մեծ ֆիզիկական բեռնվածությունը, օրինակ՝ սեռական հարաբերությունը, նույնպես բարձրացնում է ձվարանի կիստայի պատռվածքի ռիսկը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։