Գրադարան

Պոչուկային կիստա. պատճառներ

Պոչուկային կիստա. պատճառներ

Time Read 1 րոպե

Պոչուկային կիստաների մեծ մասի պատճառը պոկված մազերն են, որոնք ծակում են մաշկը:

Հարված մաշկի շփումը և ճնշումը, կիպ հագուստը, հեծանիվ վարելը կամ երկար նստելը կարող են հանգեցնել նրան, որ մազերը հայտնվեն մաշկի մեջ:

Օրգանիզմն այդ մազերի շուրջ բուշտ՝ կիստա է ստեղծում՝ փորձելով դուրս մղել դրանց: Պոչուկային կիստաների մեծ մասը ձևավորվում է պոչուկի վրա: Մարդիկ, ովքեր խնամում են կենդանիներին կամ կտրում մազերը, կարող են կիստա ունենալ մատների միջև:

Ռիսկի գործոններ

Գործոնները, որոնք կարող են մեծացնել պոչուկային կիստաների ռիսկը, ներառում են՝

  • երիտասարդ չափահաս և սպիտակամորթ տղամարդ լինելը
  • ավելորդ քաշ ունենալը
  • ոչ ակտիվ (նստակյաց) ապրելակերպը
  • երկար ժամանակ անընդհատ նստած վիճակը
  • մարմնի հաստ ու կոպիտ մազեր ունենալը:

Հոդվածը տեղադրվել է՝ 21-04-2023 վերանայվել է՝ 21-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով