Գրադարան
Պոչուկային կիստա. ախտանիշներ

1 րոպե
Պոչուկային կիստան կարող է ախտանիշներ չառաջացնել:
Սակայն, եթե այն վարակված է, կիստան շրջապատող մաշկը կարող է այտուցվել և ցավոտ դառնալ: Վարակված պոչուկային կիստայի ախտանիշները ներառում են՝
- հետույքի ծալքի վերին մասում գտնվող փոսիկ
- ցավ
- բորբոքված, այտուցված մաշկ
- մաշկային բացվածքից թարախի կամ արյան արտահոսք
- արտահոսող թարախի տհաճ հոտ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե նկատում եք պոչուկային կիստայի որևէ ախտանիշ, դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը տեղադրվել է՝ 21-04-2023 վերանայվել է՝ 10-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: