Գրադարան

Պոչուկային կիստա. բուժում

Պոչուկային կիստա. բուժում

Time Read 1 րոպե

Պոչուկային կիստան սովորաբար բուժվում է ձեր բժշկի կամ վիրաբույժի գրասենյակում:

Տվյալ շրջանը թմրեցնելուց հետո ձեր վիրաբույժը փոքրիկ կտրվածք է անում՝ կիստաները դատարկելու և չորացնելու համար: Եթե կիստան կրկնվում է, ձեզ կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն:

Եթե վիրահատության կարիք ունեք, ձեր վիրաբույժը թմրեցնում է տվյալ շրջանը և կտրվածքի միջոցով հեռացնում կիստան:

Կիստան հեռացնելուց հետո ձեր վիրաբույժը կարող է ընտրել այս երկու տարբերակներից մեկնումեկը:

  • Թողնել վերքը բաց. այս տարբերակում վիրաբույժը բաց է թողնում վերքը և ծածկում այն վիրակապով: Սա թույլ է տալիս, որ վերքը լավանա ներսից դեպի դուրս: Սա ավելի երկար է տևում, սակայն նվազեցնում է կիստայի կրկնման հավանականությունը:
  • Փակել վերքը կարերով. այս տարբերակում վիրաբույժը վերքը փակում է կարերով։ Այս գործընթացը հանգեցնում է ավելի կարճ ապաքինման, սակայն կիստայի կրկնման ավելի մեծ ռիսկ ունի:

Եթե առկա է ձևավորված թարախակույտ (աբսցես), որն ուղեկցվում է ուժեղ ցավերով, վիրաբույժը կիստան դատարկելու համար կատարում է փոքր կտրվածք (թարախակույտի բացազատում): Լուրջ վարակի դեպքում նա կարող է նաև նշանակել որևէ հակաբիոտիկ:

Վիրահատությունից հետո վերքի խնամքը շատ կարևոր է: Ձեր բժիշկը ցույց կտա ձեզ, թե ինչպես փոխել վիրակապը և կբացատրի, թե ինչ սպասել բուժման գործընթացում: Ձեզ նաև կտեղեկացվի, թե երբ զանգեք ձեր բժշկին: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի սափրել վիրահատության վայրի շուրջը, որ մազերը չմտնեն վերքի մեջ:

Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 21-04-2023 վերանայվել է՝ 21-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով