Ճառագայթային էնտերիտի ախտանիշները ներառում են փորլուծություն, սրտխառնոց, փսխում և ստամոքսի շրջանի կծկանքային (սպաստիկ) ցավեր:
Ախտանիշներն առաջանում են քաղցկեղի դեմ ճառագայթային թերապիայի հետևանքով զարգացող աղիների գրգռման պատճառով:
Ախտանիշները սովորաբար անհետանում են բուժման ավարտից մի քանի շաբաթ անց: Սակայն, երբեմն դրանք ավելի երկար են տևում: Ավելի երկար տևող ճառագայթային էնտերիտը կարող է առաջացնել սակավարյունություն (անեմիա) և աղիների խցանում (անանցանելիություն):
Հոդվածը հրապարակվել է՝ 09-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024