Ճառագայթային էնտերիտի ախտորոշումը կարող է սկսվել ձեր հիվանդության պատմության (անամնեզի) քննարկումից և ֆիզիկական քննությունից (բուժզննում):
Ձեր բարակ աղիքը ներսից դիտելու համար ձեզ կարող է առաջարկվել վերին էնդոսկոպիա, երբ ձեր կոկորդով դեպի տասներկումատյա աղի է ներմուծվում ազատ ծայրին տեսախցիկ և լույսի աղբյուր ունեցող երկար ճկուն խողովակ (դուոդենոկսոպիա):
Այլ դեպքերում, ձեր ուղիղ աղիքով (հետանցքով) կարող է տեղադրվել համանման ախտորոշիչ էնդոսկոպիկ գործիք՝ ձեր հաստ աղիքը ներսից դիտելու համար (կոլոնոսկոպիա):
Երբեմն կարող է օգտագործվել դեղահաբի չափի տեսախցիկ, որը կուլ եք տալիս (պատիճային էնդոսկոպիա): Այս փոքրիկ սարքը տեղաշարժվում է ձեր մարսողական խողովակով՝ սկսած ստամոքսից մինչև ուղիղ աղիք՝ ընթացքում ստեղծելով լուսնանցքի և լորձաթաղանթի պատկերներ:
Կախված ձեր իրավիճակից և բարդությունների առկայությունից, բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ այլ հետազոտություններ, ինչպիսիք են՝
- ռենտգեն
- համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում
- մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) սքանավորում:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024