Ճառագայթային էնտերիտի բուժումը սովորաբար ներառում է ախտանիշների կառավարում՝ մինչև դրանք անհետանան:
Ճառագայթային էնտերիտը զարգանում է քաղցկեղի դեմ ճառագայթային թերապիայից հետո աղիների գրգռման պատճառով: Ուստի, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ փոփոխություններ կատարել ձեր սննդակարգում և, անհրաժեշտության դեպքում, փորլուծության կամ որովայնային ցավերի դեմ որոշակի դեղամիջոցների ընդունում: Հակաբիոտիկները կարող են բուժել բակտերիաների գերաճը:
Եթե ճառագայթային էնտերիտն ավելի երկար է տևում, ձեզ կարող է անհրաժեշտ լինել սնուցող խողովակի տեղադրում (նազոգաստրալ զոնդ): Երբեմն կարող է առաջանալ վիրահատության անհրաժեշտություն՝ շրջանցելու աղիքի այն հատվածը, որը գրգռված կամ վնասված է:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024