Ճառագայթային էնտերիտը աղիների բորբոքումն է, որն առաջանում է ճառագայթային թերապիայից կամ ռադիոթերապիայից հետո։
Ճառագայթային էնտերիտն առաջացնում է փորլուծություն, սրտխառնոց, փսխում և ստամոքսի կծկանքային (սպաստիկ) ցավեր այն մարդկանց մոտ, ովքեր ստացել են որովայնի, կոնքի կամ ուղիղ աղիքի վրա ուղղված ճառագայթում: Այն առավել տարածված է որովայնի և կոնքի շրջանների քաղցկեղի դեմ ճառագայթային թերապիա ստացող մարդկանց մոտ:
Մարդկանց մեծամասնության համար ճառագայթային էնտերիտն ունի ժամանակավոր բնույթ, և բորբոքումը սովորաբար անցնում է բուժման ավարտից մի քանի շաբաթ հետո: Այնուամենայնիվ, ոմանց մոտ ճառագայթային էնտերիտը կարող է շարունակվել ճառագայթային թերապիան ավարտելուց երկար ժամանակ անց, զարգանալ բուժումից ամիսներ կամ տարիներ անց կամ հանգեցնել մի շարք բարդությունների:
Բուժումը կենտրոնանում է ախտանիշների թեթևացման վրա՝ մինչև բորբոքումը կլավանա: Ծանր դեպքերում կարող է անհրաժեշտ լինել խողովակով սնուցում կամ վիրահատություն՝ հեռացնելու աղիքի այլևս չվերականգնվող հատվածները:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024