Ռեյի համախտանիշը հազվադեպ, սակայն ծանր հիվանդություն է, որն առաջացնում է լյարդի և ուղեղի այտուցներ:
Ռեյի համախտանիշը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն սովորաբար զարգանում է երեխաների և դեռահասների մոտ վիրուսային վարակից, առավել հաճախ՝ գրիպից կամ ջրծաղիկից հետո:
Ախտանիշները, ինչպիսիք են շփոթվածությունը, ցնցումները և գիտակցության կորուստը, անհետաձգելի բուժման կարիք ունեն: Ռեյի համախտանիշի վաղ ախտորոշումն ու բուժումը կարող են փրկել երեխայի կյանքը:
Ասպիրինը կապված է Ռեյի համախտանիշի հետ, ուստի զգույշ եղեք երեխաներին կամ դեռահասներին ջերմության կամ ցավի դեպքում Ասպիրին տալիս: Չնայած Ասպիրինը հաստատված է 3 տարեկանից բարձր երեխաների օգտագործման համար, ջրծաղիկից կամ գրիպանման ախտանիշներից ապաքինվող երեխաները և դեռահասները երբեք չպետք է Ասպիրին ընդունեն:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024