Գրադարան
Ռեյի համախտանիշ. բուժում

1 րոպե
Ռեյի համախտանիշը սովորաբար բուժվում է հիվանդանոցում:
Ծանր դեպքերի բուժումը կարող է կազմակերպվել վերակենդանացման բաժանմունքում։ Հիվանդանոցի անձնակազմը ուշադիր հետևելու է ձեր երեխայի արյան ճնշմանը և կենսական այլ նշաններին: Հատուկ բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Ներերակային (ՆԵ) հեղուկներ. շաքարը, որը նաև կոչվում է գլյուկոզ, և էլեկտրոլիտային լուծույթը կարող են տրվել ՆԵ ինֆուզիոն համակարգի միջոցով:
- Միզամուղներ (դիուրետիկներ). այս դեղամիջոցները կարող են օգտագործվել գլխուղեղի շուրջ կուտակված հեղուկների ճնշումը նվազեցնելու համար: Միզամուղները նաև մեծացնում է հեղուկի կորուստը միզելու միջոցով:
- Արյունահոսության կանխարգելման դեղամիջոցներ. լյարդի խնդիրների պատճառով արյունահոսությունը կարող է պահանջել բուժում վիտամին K-ով, արյան պլազմայով և արյան թիթեղիկներով (թրոմբոցիտներով):
- Սառեցնող ծածկոցներ. այս ծածկոցներն օգնում են, որ մարմնի ներքին ջերմաստիճանը պահպանվի անվտանգ մակարդակում:
Օդափոխիչ (վենտիլյատոր) կոչվող շնչառական մեքենան կարող է օգտագործվել, եթե ձեր երեխան ունի շնչառության հետ կապված խնդիրներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 22-04-2023 վերանայվել է՝ 22-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: