Ռեյի համախտանիշի ախտորոշման հատուկ թեստ չկա:
Սքրինինգը սովորաբար սկսվում է արյան և մեզի թեստերով: Այն կարող է ներառել նաև ճարպաթթուների օքսիդացման և այլ խանգարումների թեստավորում:
Երբեմն անհրաժեշտ են այլ թեստեր՝ ստուգելու լյարդի կամ նյարդային համակարգի հետ կապված խնդիրների այլ հնարավոր պատճառները: Օրինակները ներառում են հետևյալը:
- Գոտկային (լյումբալ) պունկցիա. գոտկային պունկցիան կարող է օգնել բացահայտելու կամ բացառելու նմանատիպ ախտանիշներով այլ հիվանդություններ: Այն կարող է բացահայտել գլխուղեղը և ողնուղեղը շրջապատող լորձաթաղանթի վարակը, որը հայտնի է որպես մենինգիտ: Կամ դա կարող է օգնել ախտորոշելու բորբոքումը կամ գլխուղեղի վարակը, որը կոչվում է էնցեֆալիտ: Գոտկային պունկցիայի ժամանակ ասեղը մեջքի ստորին հատվածում ներմուծվում է երկու ողների միջև ընկած տարածության մեջ: Հեղուկի փոքր նմուշը, որը շրջապատում է գլխուղեղը և ողնուղեղը և կոչվում է ողնուղեղային հեղուկ (լիքվոր), հեռացվում է և ուղարկվում լաբորատորիա՝ անալիզի համար:
- Լյարդի բիոպսիա. լյարդի բիոպսիան կարող է օգնել բացահայտելու կամ բացառելու այն հիվանդությունները, որոնք կարող են ազդել լյարդի վրա: Ռեյի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ լյարդի բիոպսիան կարող է ցույց տալ լյարդի բջիջներում (հեպատոցիտներում) ճարպերի կուտակում: Լյարդի բիոպսիայի ժամանակ ասեղ է մտցվում որովայնի վերին աջ մասի մաշկի միջով դեպի լյարդ: Լյարդի հյուսվածքի փոքր նմուշը հեռացվում է և ուղարկվում լաբորատորիա անալիզի համար:
- ԿՏ սքան կամ ՄՌՏ. Գլխի համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) սքանավորումը կարող է օգնել բացահայտելու կամ բացառելու վարքաբանական փոփոխությունների կամ արթունության նվազման այլ պատճառները: Այս հետազոտությունները կարող են ցույց տալ գլխուղեղի այտուցը, որը կարող է պայմանավորված լինել Ռեյի համախտանիշով: ԿՏ սքանավորումն օգտագործում է մի շարք ռենտգենյան ճառագայթներ, որոնք տրվում են տարբեր անկյուններից՝ գլխուղեղի մանրակրկիտ պատկերների շարք ստեղծելու համար: ՄՌՏ սքանավորումն օգտագործում է ուժեղ մագնիսական դաշտ և ռադիոալիքներ, այլ ոչ թե ռենտգենյան ճառագայթներ՝ գլխուղեղի մանրակրկիտ պատկերների շարք ստեղծելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024