Գրադարան

Ռեյի համախտանիշ. ախտանիշներ

Ռեյի համախտանիշ. ախտանիշներ

Time Read 2 րոպե

Ռեյի համախտանիշի դեպքում երեխայի արյան շաքարը սովորաբար նվազում է, մինչդեռ արյան մեջ ամոնիակի և թթվայնության մակարդակները բարձրանում են:

Լյարդը նույնպես կարող է այտուցվել, և կարող են ճարպեր կուտակվել: Գլխուղեղում կարող է այտուց զարգանալ։ Սա կարող է առաջացնել ցնցումներ, ջղաձգումներ (կոնվուլսիաներ) կամ գիտակցության կորուստ:

Ռեյի համախտանիշի ախտանիշները սովորաբար սկսվում են վիրուսային վարակի սկզբից մոտ 3-5 օր հետո: Այդ վաակները կարող են լինել գրիպը, որը նաև հայտնի է որպես ինֆլուենցա կամ ջրծաղիկը: Կամ Ռեյի համախտանիշը կարող է զարգանալ վերին շնչուղիների վարակից հետո, ինչպիսին է մրսածությունը:

Նախնական ախտանիշներ

2 տարեկանից փոքր երեխաների համար Ռեյի համախտանիշի առաջին ախտանիշները կարող են ներառել`

  • փորլուծություն
  • հաճախացած շնչառություն:

Ավելի մեծ երեխաների և դեռահասների մոտ վաղ ախտանիշները կարող են ներառել՝

  • փսխումներ, որոնք չեն դադարում
  • քնկոտ կամ դանդաղկոտ լինելը:

Լրացուցիչ ախտանիշներ

Վիճակի խորացման հետ ախտանիշները կարող են ավելի ծանր դառնալ, ներառյալով հետևյալը՝

  • դյուրագրգիռ, ագրեսիվ կամ անհամարժեք վարքագիծ
  • շփոթվածություն կամ չեղած բաներ տեսնելը կամ լսելը (ցնորք կամ հալյուցինացիաներ)
  • ձեռքերի և ոտքերի թուլություն կամ դրանք շարժելու անկարողություն
  • ցնցումներ
  • ավելորդ դանդաղկոտություն
  • գիտակցության մակարդակի նվազում:

Այս ախտանիշները պահանջում են անհետաձգելի բուժօգնություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Ռեյի համախտանիշի վաղ ախտորոշումն ու բուժումը կարող են փրկել երեխայի կյանքը: Եթե կասկածում եք, որ ձեր երեխան ունի Ռեյի համախտանիշ, ապա կարևոր է արագ գործել:

Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ձեր երեխան՝

  • ունի ցնցումներ
  • կորցրել է գիտակցությունը:

Կապ հաստատեք ձեր երեխայի բժշկի հետ, եթե ձեր երեխան գրիպի կամ ջրծաղիկի հետ առնչվելուց հետո՝

  • կրկնակի փսխում է
  • դառնում է անսովոր քնկոտ կամ դանդաղկոտ
  • ունի հանկարծակի վարքային փոփոխություններ:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-04-2023 վերանայվել է՝ 22-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով