Ինչպես հուշում է հիվանդության անվանումը, սրտի ռևմատիկ հիվանդության պատճառը ռևմատիկ տենդն է (ռևմատիզմ)։
Ռևմատիզմը դեքերի կեսում ընդգրկում է սիրտը՝ հանգեցնելով սրտի փականների և այլ հյուսվածքների երկարաժամկետ բորբոքման և ախտահարման։ Այս բորբոքումը կարող է առաջացնել է սրտի փականների լայնացում՝ հանգեցնելով փականային անբավարարության և արյան հետհոսքի (ռեգուրգիտացիա) կամ սպիացում՝ հանգեցնելով փականային բացվածքի նեղացման (ստենոզ) և արյան հոսքի նվազեցման։ Երբ սրտի փականները ձևափոխվում են, սրտի ներսում՝ նախասրտերից դեպի փորոքներ արյան հոսքն այլևս խանգարվում է։
Ռիսկի գործոններ
Ռևմատիզմի նկատմամբ ավելի բարձր ռիսկ ունեն այն մարդիկ, ովքեր ապրում են կենցաղային անբարենպաստ պայմաններում, գերբնակեցված բնակարաններում և ունեն բժշկական օգնության սահմանափակ մատչելիություն։
Սրտի ռևմատիկ հիվանդությունը հակում ունի ավելի հաճախ զարգանալու որոշ ընտանիքներում, ուստի հետազոտողներն ուսումնասիրում են սրտի ռևմատիկ ախտահարման մեջ գեների դերը։
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024