Սրտի ռևմատիկ հիվանդությամբ մարդիկ կարող են երկար տարիներ որևէ գանգատ չնշել։
Զարգացող գանգատները և ախտանիշները կախված են սրտի ախտահարման տարբերակից և փականային համակարգի վնասման ծանրության աստիճանից։
Հիվանդության թեթև ընթացքի դեպքում բժիշկը սթետոսկոպով սրտի շրջանում կարող է լսել սրտի բաբախումին ուղեկցող անսովոր հնչյուններ կամ ձայներ՝ սրտի աղմուկ։
Միջինից մինչև ծանր սրտի ռևմատիկ հիվանդությունը կարող է ուղեկցվել հետևյալ ախտանիշներով՝
- կրծքավանդակային ցավեր
- ֆիզիկական վարժանք կատարելիս կամ պառկելիս օդի պակասի զգացում և հևոց
- թուլություն և հոգնածության զգացում
- սրտխփոցի զգացում
- ոտքերի և դեմքի այտուցվածություն։
Ժամանակի ընթացքում ծանր սրտի ռևմատիկ հիվանդությունը կարող է առաջացնել լուրջ բարդություններ, ինչպիսիք են՝
- սրտային անբավարարություն
- ախտահարված փականների վարակ (էնդոկարդիտ)
- ինսուլտ (իշեմիկ տիպի)
- սրտազարկի հաճախացում (տախիկարդիա) կամ սրտի ռիթմի այլ խանգարումներ (առիթմիա)։
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր կամ ձեր երեխայի բժշկին, եթե նկատել եք նոր կամ անսովոր ախտանիշներ, որոնց համար որևէ ակնհայտ պատճառ չեք գտնում:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024