Skip to main content

Բուժում - Սրտի ռևմատիկ ​հիվանդություն

Սրտի ռևմատիկ հիվանդության բուժումն ունի երկու նպատակ՝ սրտի ախտահարմամբ պատճառված ընթացիկ խնդիրների մեղմացում կամ բուժում և հետագա ախտահարման և բարդությունների կանխարգելում։

Ձեր ընթացիկ սրտային խնդիրների բուժման մեջ բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ, որոնք՝

  • պահպանում են սրտազարկը ավելի նորմալ հաճախականության և ռիթմի սահմաններում (առիթմիայի բուժում)
  • կանխարգելում են սրտային անբավարարությունը՝ նվազեցնելով ձեր օրգանիզմում պահվող հեղուկների քանակը
  • կանխարգելում են սրտի խոռոչներում արյան մակարդուկների (թրոմբի) առաջացումը։

Սրտի ռևմատիկ հիվանդությամբ որոշ մարդկանց կարող է առաջարկվել վիրահատություն՝ սրտի վնասված փականների վերականգնում կամ արհեստական փականի տեղադրում։

Հսկողություն

Եթե դուք կամ ձեր երեխան ունեք սրտի ռևմատիկ հիվանդություն, բժիշկը կառաջարկի պարբերական այցեր և ստուգումներ, այդ թվում՝ նաև այլ մասնագետների կողմից (սրտաբան, ատամնաբույժ և այլն)։

Հիվանդությունը կարող է ավելի ծանրանալ, եթե տեղի է ունենում ռևմատիզմի վերադարձ՝ կրկնություն։ Նման վիճակը կանխարգելելու համար ձեզ կարող են առաջարկել յուրաքանչյուր 3-4 շաբաթը մեկ Պենիցիլինի կամ պենիցիլինների ներարկում։ Երկար ազդեցության հակաբիոտիկների ներարկումները շատ կարևոր են, ուստի երբեք բաց մի՛ թողեք հերթական ներարկումը կամ մի՛ հրաժարվեք դրանցից։

Դուք պետք է առանձնահատուկ խնամքով հետևեք ձեր բերանի խոռոչի և ատամների առողջությանը։ Ատամների կանոնավոր մաքրումը և ատամնաբույժին պարբերաբար այցելելը նվազեցնում են սրտի վարակների ռիսկը։

Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024