Սրտի ռևմատիկ հիվանդությունը լիարժեք կանխարգելելի է։
Բազմաթիվ դեպքերում ռևմատիկ տենդ (ռևմատիզմ) ունեցող մարդիկ պենիցիլինների կանոնավոր ներարկումների շնորհիվ կարող են խուսափել սրտի ռևմատիկ ախտահարումից։
Ռևմատիզմի առաջին անգամ զարգանալու կանխարգելումը նույնպես կարևոր է։ Սա առաջին հերթին նշանակում է ռևմատիզմի պատճառ հանդիսացող կոկորդի ստրեպտոկոկային վարակների վաղ ախտորոշում և բուժում։
Ստրեպտոկոկային ֆարինգիտի (ստրեպ-կոկորդ) ռիսկը կարելի է նվազեցնել՝ բարելավելով՝
- կենցաղային և բնակարանային պայմանները
- դարձնելով սննդակարգն առողջ, որը հարուստ է թարմ մթերքներով
- օգտագործելով միայն մաքուր և թարմ ջուր
- պահպանելով անձնական հիգիենայի կանոնները և կանոնավոր կերպով լվանալով ձեռքերը։
Իմացե՛ք ավելին ստրեպտոկոկային կոկորդի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024