Կարմրախտը հարուցվում է վիրուսով, որը փոխանցվում է անձից անձ:
Այն կարող է տարածվել, երբ վարակված մարդը հազում կամ փռշտում է (օդակաթիլային ճանապար): Այն նաև կարող է տարածվել քթի և կոկորդի վարակված լորձի հետ անմիջական շփման միջոցով: Կարմրախտի վիրուսը նաև կարող է փոխանցվել հղի կանանցից իրենց չծնված երեխաներին (պտղին) արյան միջոցով՝ շրջանցելով ընկերքը (պլացենտա):
Մարդը, ով վարակվել է կարմրախտի վիրուսով, վարակիչ է սկսած ցանի առաջացումից մոտ մեկ շաբաթ առաջ (գաղտնի շրջան) մինչև ցանի անհետացումից մոտ մեկ շաբաթ հետո: Սա նշանակում է, որ վարակված անձը կարող է տարածել կարմրախտը՝ նախքան իմանալը, որ ունի այս վարակը:
Բազմաթիվ երկրներում կարմրախտը հազվադեպ է հանդիպում, քանի որ երեխաների մեծ մասը վարակի դեմ պատվաստվում է վաղ տարիքում: Սակայն, աշխարհի որոշ տարածաշրջաններում վիրուսը դեռ ակտիվ է։ Սա պետք է հաշվի առնել արտերկիր մեկնելուց առաջ, հատկապես, եթե հղի եք:
Հիվանդանալուց հետո մարդիկ ձեռք են բերում կարմրախտի նկատմամբ կայուն անընկալունակություն (իմունիտետ):
Հոդվածը հրապարակվել է՝ 10-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024