Գրադարան

Կարմրախտ. բարդություններ

Կարմրախտ. բարդություններ

Time Read 1 րոպե

Կարմրախտը թեթև ընթացքով վարակ է։

Կարմրախտով հիվանդ որոշ կանայք ունենում են մատների, դաստակների և ծնկների շրջանում հոդաբորբ (արթրիտ), որը սովորաբար տևում է մոտ մեկ ամիս: Հազվադեպ կարմրախտը կարող է առաջացնել ականջի վարակ (միջին օտիտ) կամ գլխուղեղի բորբոքում (էնցեֆալիտ):

Այնուամենայնիվ, եթե հղի եք և վարակվում եք կարմրախտով, ձեր չծնված երեխայի վրա այս վարակը կարող է թողնել ծանր, երբեմն՝ մահացու հետևանքներ: Հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում կարմրախտով հիվանդ մայրերից ծնված նորածինների մինչև 90%-ի մոտ զարգանում է բնածին կարմրախտային համախտանիշ: Այս համախտանիշը կարող է հանգեցնել մեկ կամ մի քանի խնդիրների, այդ թվում՝

  • աճի հապաղում
  • կատարակտա (աչքի ոսպնյակի պղտորում)
  • խլություն
  • սրտի զարգացման խնդիրներ (բնածին սրտի արատներ)
  • այլ օրգանների զարգացման խնդիրներ
  • մտավոր զարգացման և ուսուցման հետ կապված խնդիրներ:

Պտղի համար ամենաբարձր ռիսկը հղիության առաջին եռամսյակում է, սակայն հղիության ավելի ուշ շրջանի վարակը նույնպես վտանգավոր է:

Հոդվածը տեղադրվել է՝ 10-11-2023 վերանայվել է՝ 11-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով