Գրադարան

Կարմրախտ (ռուբելլա)

Կարմրախտ (ռուբելլա)

Time Read 1 րոպե

Կարմրախտը վարակիչ վիրուսային վարակ է, որն առավել հայտնի է իր բնորոշ կարմիր ցանով:

Այն նաև կոչվում է գերմանական կարմրուկ կամ եռօրյա կարմրուկ: Մարդկանց մեծամասնության մոտ այս վարակը կարող է առաջացնել թեթև ախտանիշներ կամ ընթանալ աննկատ: Այնուամենայնիվ, կարմրախտը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել չծնված երեխաների (պտղի) համար, որոնց մայրերը վարակվում են հղիության ընթացքում:

Կարմրախտը նույնը չէ, ինչ կարմրուկը, սակայն այս երկու հիվանդություններն ունեն որոշ համանման գանգատներ և ախտանիշներ, ինչպիսին է կարմիր ցանը: Կարմրախտը հարուցվում է այլ վիրուսով, քան կարմրուկը, և կարմրախտն այնքան վարակիչ կամ ծանր չէ, որքան կարմրուկը:

Կարմրուկ-խոզուկ-կարմրախտի (ԿԽԿ, MMR) պատվաստանյութն անվտանգ է և բարձր արդյունավետությամբ կարող է կանխարգելել կարմրախտը: Պատվաստանյութն ապահովում է կարմրախտի դեմ ցմահ պաշտպանություն (անընկալունակություն):

Բազմաթիվ երկրներում կարմրախտային վարակը հազվադեպ է կամ նույնիսկ գոյություն չունի: Այնուամենայնիվ, պատվաստանյութն ամենուր չի օգտագործվում, ուստի վիրուսը դեռևս լուրջ խնդիրներ է առաջացնում այն երեխաների համար, որոնց մայրերը վարակվել են հղիության ընթացքում:

Հոդվածը տեղադրվել է՝ 10-11-2023 վերանայվել է՝ 10-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով