Գրադարան

Շիզոաֆեկտիվ խանգարում

Շիզոաֆեկտիվ խանգարում

Time Read 1 րոպե

Շիզոաֆեկտիվ խանգարումը հոգեկան առողջության ծանր խնդիր է, որը բնորոշվում է շիզոֆրենիայի ախտանիշների (օրինակ՝ ցնորքներ և զառանցանքներ) և տրամադրության խանգարման ախտանիշների (օրինակ՝ դեպրեսիա կամ մանիա) համադրությամբ։

Շիզոաֆեկտիվ խանգարման երկու տեսակները, որոնք երկուսն էլ ներառում են շիզոֆրենիայի որոշ ախտանիշներ, հետևյալն են։

  • Բիպոլյար տեսակ, որը ներառում է մանիայի դրվագներ և երբեմն մեծ դեպրեսիա։
  • Դեպրեսիվ տեսակ, որը ներառում է միայն մեծ դեպրեսիայի դրվագներ։

Շիզոաֆեկտիվ խանգարումը յուրաքանչյուր անձի մոտ կարող է ստանալ առանձնահատուկ դրսևորում։

Չբուժված շիզոաֆեկտիվ խանգարումը կարող է աշխատավայրում, դպրոցում կամ սոցիալական իրավիճակներում հանգեցնել տարբեր խնդիրների և մեկուսացման։ Այս վիճակում հայտնված մարդիկ կարող են ունենալ առօրյա գործերի հետ կապված օգնության և աջակցության կարիք։ Բուժումը կարող է օգնել ախտանիշների կառավարմանը և կյանքի որակի բարելավմանը։

Հոդվածը տեղադրվել է՝ 08-08-2023 վերանայվել է՝ 10-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով