Գրադարան
Շիզոաֆեկտիվ խանգարում. պատճառներ

1 րոպե
Շիզոաֆեկտիվ խանգարման ճշգրիտ պատճառները շարունակվում են ուսումնասիրվել։
Բոլոր դեպքերում, գենետիկան (ժառանգականությունը) հավանաբար ունի որոշակի դերակատարություն։
Ռիսկի գործոններ
Շիզոաֆեկտիվ խանգարման զարգացման ռիսկը մեծացնող գործոնները ներառում են հետևյալը։
- Մերձավոր արյունակից ունենալը, ինչպիսիք են ծնողները, եղբայրները կամ քույրերը, ովքեր ունեն շիզոաֆեկտիվ խանգարում։
- Սթրեսային իրավիճակների կամ իրադարձությունների հետ առնչվելը, որոնք կարող են հրահրել ախտանիշները։
- Տրամադրության վրա ազդող դեղամիջոցներ կամ թմրամիջոցներ օգտագործելը, որոնք կարող են վատթարացնել արդեն առկա խանգարման ախտանիշները։
Հոդվածը տեղադրվել է՝ 08-08-2023 վերանայվել է՝ 08-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: