Սեբորեային դերմատիտի կամ մաշկաբորբի հստակ պատճառը պարզ չէ:
Այն կարող է պայմանավորված լինել մալասեցիա (Malassezia) խմորասնկիկով, մաշկի ավելցուկային ճարպով կամ իմունային համակարգի հետ կապված խնդիրներով:
Նորմայում մալասեցիա սնկիկը կարող է ապրել առողջ մաշկի վրա՝ մարմնի այն շրջաններում, որտեղ արտադրվում է ճարպ, սակայն որոշ մարդկանց մոտ անհայտ պատճառներով այս սնկիկների նկատմամբ կարող է զարգանալ տեղային իմունային ռեակցիա: Հիվանդությունը վարակիչ չէ, ոչ էլ վատ հիգիենայի նշան է:
Ռիսկի գործոններ
Սեբորեային դերմատիտի ռիսկի գործոններից են՝
- սթրես
- հոգնածություն
- եղանակի (սեզոնի) փոփոխություն
- նյարդային համակարգի խանգարումներ, օրինակ՝ Պարկինսոնի հիվանդություն
- հոգեկան խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա
- իմունային համակարգի խանգարումներ, օրինակ՝ ՄԻԱՎ վարակ
- սթրեսային առողջական վիճակից, օրինակ՝ սրտամկանի ինֆարկտից կամ ինսուլտից վերականգնվելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-02-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024